Իտալիան Եվրամիությանը կներկայացնի անվտանգ երրորդ երկրներում միգրանտների վերադարձի նոր կենտրոններ ստեղծելու ծրագիր՝ ալբանական մոդելի օրինակով՝ տեղեկացնում է Euronews-ը։ Նախնական ցանկում ներառված են Գանան, Սենեգալը, Թունիսը, Լիբիան, Մավրիտանիան, Եգիպտոսը, ՈՒգանդան, Եթովպիան, ՈՒզբեկստանը, Հայաստանը և Չեռնոգորիան։               
 

Գալիս են

Գալիս են
10.04.2012 | 00:00

Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների քարոզչությունը և ընտրական գործընթացները գնահատելու համար Հայաստան կժամանի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի երեք անդամից բաղկացած պատվիրակությունը` բարոնուհի Նիքոլսոնի ղեկավարությամբ։ Պատվիրակությունը Երևան կժամանի ապրիլի 11-ին։

Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ երկրի նախագահի, ԱԺ նախագահի, ինչպես նաև ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ։

Սակայն հանդիպումների շրջանակն այսքանով չի սահմանափակվի։ Եվրոպացի պաշտոնյաները լայն շրջանակով քննարկումներ կանցկացնեն ինչպես ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի, այնպես էլ դիվանագիտական ոլորտի ներկայացուցիչների, քաղաքացիական հասարակության ու մամուլի հետ։

Հավելենք, որ մայիսի 6-ի ընտրությունները դիտարկելու է ԵԽԽՎ 28 անձից բաղկացած պատվիրակությունը։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 890

Մեկնաբանություններ